Բեյրութում երեկ հանդիսավորությամբ վերաբացվել է «Սըրսոք» թանգարանը, որը հինգ տարի փակ էր` հիմնանորոգման պատճառով: Միջին Արեւելքում հայտնի արվեստի կենտրոնը վերաբացվել է ժամանակակից տեսքով, շենքի գետնահարկում եւս երկու ցուցասրահ է ավելացվել, որտեղ նունպես ցուցադրվում են դասական ու ժամանակակից արվեստի գլուխգործոցներ:
«Սըրսոքի» բացառիկ համարվող հավաքածուների մեջ կան հայ նկարիչներ Փոլ Կիրակոսյանի, Ասատուրի, Զավեն Խդշյանի, Գյուվդերի, Գրիգոր Նորիկյանի գործերից, թանգարանը ներկայացնում է նաեւ ճապոնական փորագրություն, արեւելյան հնագույն քրիստոնեական եւ իսլամական արվեստ, ինչպես նաեւ եւրոպացի եւ արեւելցի դասական ու ժամանակակակից նշանավոր նկարիչների գործեր:
Թանգարանի մուտքն անվճար է, նոր տնօրենն է Լիբանանի նախկին մշակույթի նախարար Թարեք Միտրին: