Լրացավ տաղանդաշատ գրող, հրապարակախոս, արվեստաբան Կոստան Զարյանի ծննդյան 135-ամյակը:
Բազմաթիվ երկրներում ապրելուց և աշխատելուց հետո Կոստան Զարյանը 1951 թ.-ի հոկտեմբերի 19-ին մեկնում է Բեյրութ, ուր աշխատում է Ամերիկյան համալսարանում և Նշան Փալանջյան ճեմարանում:
Լուսանկարում Կոստան Զարյանն է՝ Բեյրութի Նշան Փալանջյան ճեմարանում, կրթության և մշակույթի նշանավոր գործիչներ Մուշեղ Իշխանի, Կարո Սասունիի, Սիմոն Վրացյանի, Գոհար Հովհաննիսյանի, Գրիգոր Շահինյանի և Ճեմարանի ուսուցչաց կոմիտեի այլ անդամների հետ՝ 1950-ականներին: