Հրատապ լուրեր:

Թուրք հայտնի դերասանուհին ամուսնացել է հայի հետ. Լուսանկարներ

Թուրք հայտնի դերասանուհին ամուսնացել է հայի հետ. Լուսանկարներ

Թուրք  հայտնի դերասանուհի, «Գիումիուշ» հեռուստասերիալի աստղ  Սոնգյուլ Յոդենն ամուսնացել է Թուրքիայում ծնված եւ այնտեղ  բնակվող հայի՝ Արման Պճաքչյանի (Արման Պճաքչի) հետ: Թուրքական մամուլը, ներկայացնելով լուրը, նշել է, որ երջանիկ զույգը չորս տարի ընկերություն անելուց հետո ամուսնացել է՝ կազմելով  գեղեցիկ ընտանիք: 

Արման Պճաքչին բիզնեսմեն է, նա աշխատում է աշխարհահռչակ հայ ոսկերիչ Սեւան Պճաքչիի հետ, որի զարմիկն է: Փեսացուի հայրը Ստամբուլի հայ հոգեւորականներից է՝  Տ. Զավեն քահանա Պչաքճյանը: 

Պսակադրության արարողությունն անցկացվել է շատ համեստ՝ Պեշիկթաշի քաղաքապետարանի ամուսնությունների գրանցման բաժնում: 

Սոնգյուլ Յոդենը 41 տարեկան է, թուրքական եւ արաբական հեռուստակայաններով 2005-ից 2007-ը  ցուցադրված «Գիումիուշ» հեռուստասերիալից հետո նրան անվանել են «Արեւելյան երազների թագուհի»:   Նա արմատներով զազա է: