«Հայե՜ր, ուշքի եկէք…
Բայց արի ու տես, որ թուրքի լամուկները այսօրուանից սկսել են խրամատներ փորել. դա նշանակում է, որ թշնամին իրականացնում է դիրքերի ամրապնդում եւ gps-ով գծուած սահմանների յստակեցում, դա նշանակում է, որ թշնամին ճանապարհները հատում է ու պատրաստւում պատերազմի։
Ցաւօք իշխանութիւնը տարուած է ոչ թէ հայ ժողովրդի, այլ բացառապէս իր թիմի փրկութեամբ հայ ժողովրդի արեան ու հայրենիքի հաշուոյն… Դրա վառ ապացոյցն են «մարդահաւաք» հանրահաւաքները, գործից անտեղեակ եւ տարրական գրագիտութիւնից հեռու մարդկանց պաշտօններ «նուիրաբերելը», սեփական թիմակիցների կաշառքն ու թալանը կոծկելը… Էլ ո՞րն ասեմ…
Հայե՜ր, ուշքի եկէք…»։