Հրատապ լուրեր:

Թեւանեան փողոց իջնելու համար պատրաստ ըլլալու կոչ ըրաւ

Թեւանեան փողոց իջնելու համար պատրաստ ըլլալու կոչ ըրաւ

Իշխանութիւնները շատ ծանր տարած են իրենց պարտութիւնը Երեւանի աւագանիի ընտրութիւններուն եւ կը պատրաստուին շատ կեղտոտ գործողութեան: Այս մասին դիմատետրեան տեսաուղերձով ըսած է «Մայր Հայաստան» դաշինքէն Երեւանի քաղաքապետի թեկնածու Անդրանիկ Թեւանեանը։

«Ինձ հասած տեղեկութիւններով վաղը բոլոր տեղամասային տարածքներում վերահաշուարկ են ուզում իրականացնել եւ մի քանի հարիւր ձայնի տարբերութիւնը ուզում են խլել ժողովրդից: Անկախ նրանից՝ ովքեր են մասնակցել ընտրութեանը եւ ովքեր չեն մասնակցել ընտրութեանը, եթէ վաղը յանկարծ  նիկոլենք որոշեն իրենց օգտին վերնայել արդիւնքները եւ ժողովրդից գողանալ այն մէկ մանդատը, որի տարբերութեամբ իրենք փոքրամասնութիւն են դարձել, ես կոչ եմ անում նրանց, ովքեր յատկապէս չեն մասնակցել ընտրութեանը, դուրս գալ փողոց եւ տէր կանգնել ժողովրդի քուէին: Ես կոչ եմ անում բոլոր քաղաքական, հասարակական շրջանակներին վաղը լինել պատրաստ՝ դուրս գալ փողոց եւ տէր կանգնել ժողովրդի քուէին»,- ըսած է ան:

Թեւանեանը նշեց, որ իրենք դիտորներ պիտի ուղարկեն ընտրատեղամասեր, որ ներկայ գտնուին վերանայումներուն:

«Կոչ եմ անում ՔՊ-ին, չիրականացնել լկտիագոյն կեղծարարութիւնը, որը պատրաստւում են»,- աւելցուցած է ան: