image
Հրատապ լուրեր:

Թեհրանում կին վարորդների հանդեպ խստություն է կիրառվելու

Թեհրանում  կին վարորդների հանդեպ խստություն է կիրառվելու

Ինչպես հաղորդում է  alarabiya.-ն, Թեհրանի ճանապարհային ոստիկանությունը նոր որոշում է ընդունել` առգրավել այն կանանց մեքենաները, ովքեր ղեկին առանց գլխաշորի են կամ սխալ են ամրացրել գլխաշորը:

Իրանում կին վարորդները մեծ թիվ են կազմում, իսկ  հեղափոխությունից հետո հասարակական վայրերում գլխաշոր կրելը պարտադիր է դարձել։ Միաժամանակ, նկատվում են այդ օրենքից խուսափող կանայք: Ոստիկանության որոշումը երկրում ամրագրված  օրենքը հարգելու  նպատակ ունի: