«Թալիբան» արմատական շարժման պաշտոնական ներկայացուցիչ Զաբիհուլա Մուջահիդը հայտարարել է, որ նոր իշխանությունները կանեն ամեն բան, որպեսզի Աֆղանստանը չվերածվի թմրանյութերի արտադրության կենտրոնի։ Այս մասին նա ասել է Քաբուլի զավթումից հետո առաջին մամուլի ասուլիսի ժամանակ, որը հեռարձակվել է Al Jazeera հեռուստաալիքով։
«Ցանկանում եմ վստահեցնել ողջ աշխարհին, որ Աֆղանստանը չի դառնա որևէ տեսակի թմրամիջոցի արտադրության կենտրոն։ Մենք կջանանք արմատախիլ անել այդ չարիքը»,-ասել է նա։
Մուջահիդի խոսքով՝ աֆղան ֆերմերները կկարողանան դադարել կակաչ աճեցնել, եթե միջազգային հանրությունը օգնի նրանց յուրացնել այլ մշակաբույսեր։
«2001 թվականին, եթե հիշում եք, թմրանյութի արտադրության ծավալները հասել էին զրոյի, սակայն հետո աֆղանական տարածքն օկուպացվեց, և թմրանյութերի մշակումը վերսկսվեց, այդ թվում՝ կառավարական մակարդակով»,-ասել է նա՝ խոստանալով, որ Աֆղանստանը կդառնա թմրանյութերից զերծ երկիր, սակայն դրա համար անհրաժեշտ է միջազգային աջակցություն՝ այլընտրանքային մշակաբույսերի տեսքով։
Միացիր մեզ Տելեգրամում
Միացիր մեզ Յութուբում
Կիսվել