image

Տավուշում հակառակորդի կողմից զինծառայող է վիրավորվել, կյանքին վտանգ չի սպառնում.Factor.am

Տավուշում հակառակորդի կողմից  զինծառայող է վիրավորվել, կյանքին վտանգ չի սպառնում.Factor.am

Factor.am-ն  հաղորդում է, որ Երեկ՝ հեկտեմբերի 1-ի երեկոյան, հայ-ադրբեջանական սահմանին հակառակորդի գործողությունների արդյունքում պայմանագրային զինծառայող է վիրավորվել: Նա երեկոյան ժամը 22:30-ին տեղափոխվել է Նոյեմբերյանի բժշկական կենտրոն:

   Տեղեկությունը Կայքի  հետ զրույցում հաստատեց Նոյեմբերյանի բժշկական կենտրոնի տնօրեն Գարունիկ Ղուշչյանը: Նա մեզ հետ զրույցում ասաց, որ պայմանագրային զինծառայող Ս. Հ.-ի մոտ ախտորոշվել է աջ ուսային շրջանի հրազենային բեկորային խուլ վերքեր, կյանքին վտանգ չի սպառնում: Տնօրենի փոխանցմամբ՝ պայմանագրային զինծառայողն այսօր առավոտյան տեղափոխվել է զինվորական հոսպիտալ: