image

Սփյուռքի նախարարության կայքը փակվելու է, նախկին ոճով համաժողովներ չեն լինելու. Նախարար

Սփյուռքի նախարարության կայքը փակվելու է, նախկին ոճով համաժողովներ չեն լինելու. Նախարար

ԼՈՖԹ ինքնազարգացման կենտրոնում Սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանը, պատասխանելով կենտրոնում ներկաների հարցերին, ասաց, որ 2018 թվականին նախարարության «Արի տուն» ծրագիրը չի կասեցվի, սակայն մյուս տարիների համար այն կվերանայվի:  Զրույց-հանդիպմանը նախարարը պատասխանեց տասնյակ հարցերի, մեկուկես ժամ նախատեսված հանդիպումը տեւեց երեք ժամ: 

Մխիթար Հայրապետյանը նաեւ հայտնեց, որ սփյուռքի նախարարության կայքը իրենց շատ հնաոճ է թվում, այն շուտով փակվելու է եւ փոխարենը արդիական կայք է բացվելու: Ներկաների հանդիպմանը ի պատասխան Մխիթար Հայրապետյանը նաեւ հայտնեց, որ «Հայերն այսօր» պարբերականը մինչեւ այս տարվա վերջ լույս է տեսնելու, իսկ դրանից հետո կրկին վերանայվելու է նրա թողարկման անհրաժեշտությունը: 

Սփյուռքի նախարարը նաեւ տեղեկացրեց, որ Սփյուռքի նախարարությունում հին ոճով անցկացվող համաժողովներ այլեւս չեն լինելու, եւ ինքը հակված է ավելի արագ անցկացվող, թիրախային հավաքներ կազմակերպել, որոնք ծառայելու են կոնկրետ նպատակների: