image

Սփյուռքի նախարարության կատարած աշխատանքները՝ մայիսի 12-ից սեպտեմբերի 18-ը

Սփյուռքի նախարարության կատարած աշխատանքները՝ մայիսի 12-ից սեպտեմբերի 18-ը

«Հայերն այսօր»-ը թվերով ներկայացնում է սփյուռքի նախարարության հաշվետվությունը՝ 2018 թվականի մայիսի 12-ից սեպտեմբերի 18-ը կատարած աշխատանքների մասին:      

1.ՄԻՋՈՑԱՌՈւՄՆԵՐ

Հայապահպանությանն ուղղված 85 միջոցառումներ, որին մասնակցել է 2627 մարդ:

2.ԳՐՔԵՐԻ ԱՌԱՔՈւՄ

Առաքվել է 44.965 գիրք, որից Ամերիկա՝ 6.077, ԱՊՀ՝ 15.522, Եվրոպա՝ 14.212, Մերձավոր և Միջին Արեւելք՝ 1.249, Մերձավոր սփյուռք՝ 7.905:

3.ՆԵՐԴՐՈՂՆԵՐԻ ՀԵՏ ՀԱՆԴԻՊՈւՄՆԵՐ

Նշված ժամանակահատվածում, ինչպես Հայաստանում, այնպես էլ օտարերկրյա պետություններում տեղի է ունեցել 99 հանդիպում սփյուռքի հայազգի գործարարների հետ՝ սփյուռքի ներուժի ներգրավման հեռանկարների նպատակով: Բացի այդ աշխարհի տարբեր երկրներից
ժամանած 76 գործարարներ դիմել են նախարարություն՝ Հայաստանում ներդրումներ կատարելու վերաբերյալ հարցերով, որից ԱՊՀ՝ 26, Թուրքիա 3, Եվրոպա՝ 27, ԱՄՆ՝ 12, Մերձավոր և Միջին Արևելքի երկրներից՝ 8:

4.ՀԱՅՐԵՆԱԴԱՐՁՈւԹՅԱՆ ԱՋԱԿՑՈւԹՅՈւՆ

Հայրենադարձության աջակցության և խորհրդատվության հարցերով դիմել են 362 մարդ:

5.ՄՈւՏՔԻ ԱՐՏՈՆԱԳՐԵՐ

Մուտքի արտոնագրեր (վիզա) տրամադրվել են 141 անձանց:

6.ՍՓՅՈւՌՔԱՀԱՅԵՐԻ ԱՌԱՋԱՐԿՈւԹՅՈւՆՆԵՐ ԵՎ ԸՆԴՈւՆԵԼՈւԹՅՈւՆ

6.1 Քաղաքացիներից ստացվել է թվով 475 դիմում-առաջարկություն, որից` իրավական հարցերով՝ 15, առողջապահական աջակցություն՝ 149, աշխատանքի տեղավորման՝ 81, սոցիալական խնդիրներով՝ 170, այլ հարցերով՝ 60: Ստացված առաջարկություններից բավարարվել են 211, մերժվել են 18, պարզաբանվել են 246 դիմումներ:
6.2 Նախարարությունում կազմակերպվել է 1548 քաղաքացիների ընդունելություն, այդ թվում 453-ը՝ նախարարի կողմից: Կառուցվածքային ստորաբաժանումներ ընդունելության ներկայացած 1095 քաղաքացիների կողմից բարձրացված հարցերից 150 եղել են իրավական, առողջապահական՝ 287, կրթական՝ 180, աշխատանքի տեղավորման՝ 24, մշակութային՝ 103, սոցիալական՝ 201, համագործակցության 58, ներուժի ներգրավում 15 և այլ բնույթի 77 հարցեր: Բավարարվել է 561 հարց, տրվել է պարզաբանում 534
հարցերի վերաբերյալ:

7.ԾՐԱԳՐԵՐ

Սփյուռքի նախարարության կողմից իրականացվել է 3 ծրագիր՝

  1. «Քայլ դեպի տուն» ծրագրով մասնակցել են 24 երկրից 400 մասնակից:
  2. «Արի տուն» ծրագրով մասնակցել են 16 երկրից 156 մասնակից:
  3. Համահայկական մշակութային փառատոնին մասնակցել են 11 երկրից 405 մասնակից: