Սփյուռքահայ պատանիները դարձյալ Հայաստանում են, հայտնում են Սփյուռքի գլխավոր հանձնակատարի գրասենյակից: Մեկնարկել է «Քայլ դեպի տուն» ուսումնաճանաչողական ծրագրի առաջին փուլը: Ռուսաստանից, ԱՄՆ-ից, Նորվեգիայից, Վրաստանից այս փուլին մասնակցելու են եկել 13-18 տարեկան 120 սփյուռքահայեր:
Նրանք 13 օր կբացահայտեն Հայաստանը, կբարելավեն մայրենիի իմացությունը, կսովորեն հայկական երգ ու պար, մշակույթ ու պատմություն: Ծրագիրն այս տարի անցկացվում է Դիլիջանում՝ Մոնթե Մելքոնյանի անվան ռազմական վարժարանում եւ չորս փուլով կընթանա մինչեւ օգոստոսի 20-ը: «Քայլ դեպի տան» կրթական ամբողջ բաղադրիչն իրականացնում է «Դասավանդի՛ր, Հայաստան» հիմնադրամը: