image

Սփյուռքահայ 120 պատանի է եկել Հայաստան. «Քայլ դեպի տուն» 2022

Սփյուռքահայ 120 պատանի է եկել Հայաստան.  «Քայլ դեպի տուն» 2022

Սփյուռքահայ պատանիները դարձյալ Հայաստանում են, հայտնում են Սփյուռքի գլխավոր հանձնակատարի գրասենյակից: Մեկնարկել է «Քայլ դեպի տուն» ուսումնաճանաչողական ծրագրի առաջին փուլը:  Ռուսաստանից, ԱՄՆ-ից, Նորվեգիայից, Վրաստանից այս փուլին մասնակցելու են եկել 13-18 տարեկան 120 սփյուռքահայեր:

Նրանք 13 օր կբացահայտեն Հայաստանը, կբարելավեն մայրենիի իմացությունը, կսովորեն հայկական երգ ու պար, մշակույթ ու պատմություն: Ծրագիրն այս տարի անցկացվում է Դիլիջանում՝ Մոնթե Մելքոնյանի անվան ռազմական վարժարանում եւ չորս փուլով կընթանա մինչեւ օգոստոսի 20-ը: «Քայլ դեպի տան» կրթական ամբողջ բաղադրիչն իրականացնում է «Դասավանդի՛ր, Հայաստան» հիմնադրամը: