image

Սիսիան-Քաջարան 60 քիլոմեթրանոց նոր ճանապարհ պիտի կառուցուի

Սիսիան-Քաջարան 60 քիլոմեթրանոց նոր ճանապարհ պիտի կառուցուի

Ասիական զարգացման դրամատան (ԱԶԲ) պատուիրակութիւնը այցելած է Հիւսիս-հարաւ ճանապարհային միջանցքի Թրանշ-4 -ի Սիսիան-Քաջարան հատուած։ Տեղեկութիւնը յայտնած է «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը։

Նշուած է, որ պատուիրակութեան ուղեկցած են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրէն Գոռ Աւետիսեանը եւ Հիւսիս-հարաւ ճանապարհային միջանցքի Թրանշ-4 ծրագրի ղեկավար Արթուր Սանոյեանը։

«Բանկի (դրամատան) ներկայացուցիչները՝ Ասիական զարգացման դրամատան (ԱԶԲ) Կեդրոնական եւ Արեւմտեան Ասիայի դեպարտամենտի (բաժանմունքի) գլխաւոր տնօրէնի տեղակալ Նիանշան Ժանկի գլխաւորութեամբ, ծանօթացած են նոր կառուցուելիք Սիսիան-Քաջարան մօտ 60 քմ ճանապարհահատուածի ծրագրին, ճանապարհի՝ նախագծով սահմանուած տեխնիկական պարամետրերին (յարաչափ), զրուցել են յարակից բնակավայրերի բնակիչների հետ»,-նշուած է հաղորդագրութեան մէջ։

Յիշեցնենք, որ 2-րդ տեխնիկական կարգի Սիսիան-Քաջարան 60 քմ նոր ճանապարհը, որ պիտի անցնի լեռնային բարդ ելեւէջով, պիտի ներառէ 4.7 քմ ընդհանուր երկարութեամբ 27 կամուրջներ եւ 12.5 քմ ընդհանուր երկարութեամբ 9 փապուղիներ (ամենաերկարը Բարգուշատի փապուղին է՝ մօտ 8,6 քմ երկարութեամբ):