image

Սիրիայում ՀՀ դեսպանությունն ու Հալեպում ՀՀ հյուպատոսությունը տեղեկացնում են...

Սիրիայում ՀՀ դեսպանությունն ու Հալեպում ՀՀ հյուպատոսությունը  տեղեկացնում են...

Սիրիայում ՀՀ դեսպանությունն ու Հալեպում ՀՀ հյուպատոսությունը  տեղեկացնում են, որ մեր հայրենակիցներին օժանդակելու նպատակով Դամասկոսում ՀՀ դեսպանությունում ստեղծվել է թեժ գիծ՝   + 963 96 000 36 22:

Ներկայումս ճշտվում են ցուցակները, թե ում անձնագրերն են պատրաստ: Կան անձնագրային գործեր, որոնք դեռ գտվում են պատրաստման փուլում և գտնվում են Հայաստանում: Փնտրվում են հնարավորություններ առկա անձնագրերը իրենց հասցեատերերին հանձնելու ուղղությամբ: Իրավիճակը փոքր ինչ կայունանալուց հետո հյուպատոսությունը կկապվի հասցեատերերի հետ և կտեղեկացնի ուր և ինչպես կարող են ստանալ իրենց անձնագրերը:

Այս պահին կազմակերպված տարհանումը անհնարին է: Հորդորում ենք Հալեպում և շրջակայքում բնակվող մեր հայրենակիցներին հնարավորինս զերծ մնալ տեղաշարժերից /միայն անհրաժեշտության դեպքում/, իսկ քաղաքից դուրս գալու փորձերը այս պահին լիովին բացառել: 

Այն հայրենակիցները, ովքեր դիմել են ՀՀ քաղաքացիության, բայց դեռ չեն ստացել անձնագրերը և հայազգի Սիրիայի քաղաքացիները, ովքեր ցանկանում են մեկնել Հայաստան՝ կարող են դիմել Դամասկոսում կամ Բեյրութում ՀՀ դեսպանություններ և հեշտացված կարգով ստանալ ՀՀ մուտքի արտոնագրեր /վիզաներ/:

Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոսը ներկայումս տեղակայված է Դամասկոսում ՀՀ դեսպանությունում, և արտակարգ ռեժիմով շարունակում է իր աշխատանքները դեսպանությունից: