Գորիս հասնելու համար մենք դեռեւս օգտւում ենք Մ2 ճանապարհից` գնում ենք Որոտան, ապա` Խոտ գիւղ: Այդպէս նախկին 40 րոպէի փոխարէն մէկուկէս ժամում ենք հասնում Գորիս:
Շուռնուխ գիւղի բնակիչները մինչ օրս չեն կրնար երթեւեկել կառուցուող այլընտրանքային ճանապարհով, քանի որ ճանապարհի հողային աշխատանքները չեն աւարտած: Այս մասին ըսաւ գիւղապետ Յակոբ Արշակեանը:
«Գորիս հասնելու համար մենք դեռեւս օգտւում ենք Մ2 ճանապարհից` գնում ենք Որոտան, ապա` Խոտ գիւղ: Այդպէս նախկին 40 րոպէի փոխարէն մէկուկէս ժամում ենք հասնում Գորիս», ըսաւ Արշակեանը:
Յակոբ Արշակեանի խօսքով` թշնամին վերջին ամիսներուն սադրանքներու չի դիմեր, չի հրահրեր:
«Առաջուայ համեմատ հանգիստ են: Հնարաւոր է ինչ-որ մարտավարութիւն է` չեմ բացառում: Մեր բնակչութիւնն էլ հասկանում է իրավիճակը եւ յարմարուել է: Մեզ մօտ, եթէ խաղաղ բնակչութիւն չլինի, մեր տղաները ագրեսիւ կարող են լինել: Բայց քանի որ ունենք ծերեր, կանայք եւ երեխաներ, սադրանքներ չեն լինում: Գիւղից հեռացել են միայն այն ընտանքիները, որոնք իրենց տները յանձնել էին թշնամուն: Նրանք այժմ վարձակալութեամբ ապրում են Գորիսում եւ սպասում են փոխհատուցմանը, որպէսզի վերադառնան գիւղ», ընդգծեց Յակոբ Արշակեանը:
Յակոբ Արշակեանի խօսքով` գիւղացիները շտապօգնութեան համար կը դիմեն Կապանի հիւանդանոց, իսկ սնունդի խնդիրը գիւղին մէջ լուծուած է:
«Հիմա արդէն գիւղի խանութն աշխատում է, բայց յաճախ առաքիչները դժուարութեամբ են այս ճանապարհներով գալիս, հիմնականում խանութի տէրն է իր միջոցներով այլ ճանապարհով բերում սննունդը», ըսաւ Արշակեանը: