Ատրպէյճանի կողմէ Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհի արգելափակման հետեւանքով փաստացի շրջափակուած են Շուշիի շրջանի Մեծ շէն, Հին շէն, Եղծահող եւ Լիսագոր համայնքները: Այս մասին կը տեղեկանանք Արցախի տեղեկատուական շտաբէն:
«Ստեփանակերտի եւ հանրապետութեան այլ բնակավայրերի հետ կապի բացակայութիւնը կարող է հումանիտար ճգնաժամի պատճառ հանդիսանալ այդ բնակավայրերում: Ճանապարհի փակման պատճառով սննդամթերքի, մասնաւորապէս, հացի եւ ալիւրի, ինչպէս նաեւ առաջին անհրաժեշտութեան այլ ապրանքների մատակարարումը դէպի տուեալ բնակավայրեր Արցախից չի իրականացւում:
Շուշիի շրջանի վարչակազմը, ԱՀ օպերատիւ շտաբի հրահանգով, պահպանում է կապը համայնքների հետ եւ կատարւում են հնարաւոր բոլոր գործողութիւնները այդ համայնքների հրատապ կարիքների բաւարարման նպատակով»,-ըսուած է հաղորդագրութեան մէջ: