Մեծարգո Պրն. Խաչատուրյան,
Սոցյալ Դեմոկրատ Հնչակյան Կուսակցության Կենտրոնական Վարչության անունից շնորհավորում ենք Ձեզ՝ Հայաստանի Հանրապետության Նախագահի բարձր ու պատասխանատու պաշտոնին ընտրվելու կապակցությամբ:
Հայրենիքի և առհասարակ համայն մարդկության համար այս դժվարին ժամանակահատվածին, երկրի պետական հիմնարկների կայուն և անխափան գործունեությունը խիստ անհրաժեշտ է: Այդ առումով, լիայույս ենք, որ որպես Հայաստանի պետության գլուխ և սահմանադրության երաշխավոր, Ձեր երկարամյա պետական փորձն և հմտությունները պիտի ներդնեք՝ Հայաստանի Հանրապետության կայունության ու բարգավաճման գործին:
Հնչակյան Կուսակցությունը՝ հավատարիմ իր պատմական առաքելության և սկզբունքներին, շարունակում է անվերապահորեն սատար կանգնել հայրենիքի բարoրության ու նրա պետականության ամրապնդման գործին։
Կրկին շնորհավորում ենք Ձեզ և մաղթում ույժ, կորով և հաջողություններ։
Ս.Դ.Հ.Կ Կենտրոնական Վարչություն
Մարտ 4, 2022