image

Շնորհավորական գիր Հայաստանի Հանրապետության Նորընտիր Նախագահ՝ Վահագն Խաչատուրյանին

Շնորհավորական գիր Հայաստանի Հանրապետության Նորընտիր Նախագահ՝  Վահագն Խաչատուրյանին

Մեծարգո Պրն. Խաչատուրյան,

 

Սոցյալ Դեմոկրատ Հնչակյան Կուսակցության Կենտրոնական Վարչության անունից շնորհավորում ենք Ձեզ՝ Հայաստանի Հանրապետության Նախագահի բարձր ու պատասխանատու պաշտոնին ընտրվելու կապակցությամբ:

Հայրենիքի և առհասարակ համայն մարդկության համար այս դժվարին ժամանակահատվածին, երկրի պետական հիմնարկների կայուն և անխափան գործունեությունը խիստ անհրաժեշտ է: Այդ առումով, լիայույս ենք, որ որպես Հայաստանի պետության գլուխ և սահմանադրության երաշխավոր, Ձեր երկարամյա պետական փորձն և հմտությունները պիտի ներդնեք՝ Հայաստանի Հանրապետության կայունության ու բարգավաճման գործին:

Հնչակյան Կուսակցությունը՝ հավատարիմ իր պատմական առաքելության և սկզբունքներին, շարունակում է անվերապահորեն սատար կանգնել հայրենիքի բարoրության ու նրա պետականության ամրապնդման գործին։

Կրկին շնորհավորում ենք Ձեզ և մաղթում ույժ, կորով և հաջողություններ։

 

Ս.Դ.Հ.Կ Կենտրոնական Վարչություն 

Մարտ 4, 2022