image

Սաղաթէլեան. «Մենք պիտի կորսնցնենք Բերձորը»

Սաղաթէլեան. «Մենք պիտի կորսնցնենք Բերձորը»

«Ատրպէյճանի կողմից կառուցւում է այլընտրանքային ճանապարհ, որին կարծես թէ, Նիկոլն ու Ալիեւը ունեն դաւադիր համաձայնութիւն, որ մենք կորցնելու ենք այսօրուայ Բերձորի (Լաչինի) ճանապարհը»: Այս մասին, այսօր` Յունիս10-ին, Ֆրանսայի հրապարակին մէջ մամուլի ասուլիսի ժամանակ յայտարարեց ԱԺ փոխխօսնակ Իշխան Սաղաթէլեանը:

«Այսինքն դէպի Ստեփանակերտ կառուցւում է շրջանցող ճանապարհ, որը հիմա կառուցւում է եւ շահագործման կը յանձնուի 2-3 ամիս յետոյ: Եթէ այդ ճանապարհը գործի, դա նշանակում է, որ մենք ամբողջութեամբ կորցնելու ենք Բերձորի շրջանը, այդ թւում Աղաւնօն, որոշ այլ հայկական գիւղեր: Ամենակարեւորը, թշնամու  ենթակայութեան տակ են անցնելու մեր ողջ հաղորդակցութեան ճանապարհները, այսինքն կազի, ելեկտրականութեան: Սա նշանակում է ամբողջական գտնուելու ենք կախման մէջ, եւ այն, որ ասում էինք Արցախի հայաթափում, նաեւ սա նկատի ունենք: Սա հերթական դաւադիր ծրագիրն է», ըսաւ ան: