image

Ռուսաստանի կառավարությունը հրաժարական տվեց

Ռուսաստանի կառավարությունը հրաժարական տվեց

Ռուսաստանի կառավարությունը հրաժարական է տվել Սահմանադրության 117-րդ հոդվածին համապատասխան: Այդ մասին հաղորդել են ռուսական ԶԼՄ-ները:

 

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհակալություն Է հայտնել Դմիտրի Մեդվեդեւի կառավարությանը՝  աշխատանքի համար:

«Ցանկանում եմ ձեզ շնորհակալություն հայտնել այն ամենի համար, ինչ արվել Է մեր համատեղ աշխատանքի այս փուլում, ցանկանում եմ գոհունակությունս հայտնել այն արդյունքների առթիվ, որոնք ձեռք են բերվել»,-ասել Է նախագահը Կառավարության տանը նախարարների հետ կայացած հանդիպմանը:

«Ամեն ինչ չԷ, որ հաջողվեց անել, բայց երբեք ամեն ինչ չի ստացվում ամբողջ ծավալով»,-ասել է Պուտինը: Պուտինը կառավարության հին կազմին հանձնարարել Է  պատշաճ կատարել պարտականությունները՝ մինչեւ նոր կառավարության նշանակումը, իսկ Դմիտրի Մեդվեդեւին առաջարկել Է Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալի պաշտոնը: