image

Քո սէրը

Քո սէրը

Ոչ մի խօսք իմաստուն, 

Ոչ էլ մի անձ գիտուն, 

Չեն կարող բացատրել, 

Ինձ կեանք տըւող, 

Մէկ էլ հոգիս տանջող՝

 

Ա՜խ, քո սէրը:

 

Քո սէրը, սրբացած ապրումով մի հէքիաթ էր, 

Իմ խոնարհ, հոգետանջ այս կեանքի՝ մուրազն էր: 

Քո սէրը, տառապող սրտերի վառ երազն էր, 

Այս բոլոր սիրահար աշխարհի՝ իտէալն էր:

 

Քո սէրը՝

Տեսիլքի մը նման զիս հմայեց,

Նորանոր ալիքների ենթարկեց,

Քո սէրը՝

Մոռացուած ցաւերն իմ ետ նորոգեց, 

Որբացած իմ սիրտը՝ կործանեց,

 

Ա՜խ, քո սէրը...:

 

Արցունքո՜վ, արցունքով գրեցի էս խօսքերը, 

Յուզմունքով երգեցի մեր սիրոյ ցաւ յուշերը: 

Թէ տեսնես, չբուժուող ցաւերի մէջ ընկել եմ, 

Պատկերըդ կրծքումըս եմ սեղմել, ու արտասուել:

 

Քո սէրը՝

Տեսիլքի մը նման զիս հմայեց, 

Նորանոր ալիքների ենթարկեց,

Քո սէրը՝

Մոռացուած ցաւերն իմ ետ նորոգեց,

Որբացած իմ սիրտը՝ կործանեց,

 

Ա՜խ, քո սէրը...:

 

Կայլակ

(2006)

«Սէր ու Կրակ» գիրքէն

 

 

Կայլակ

Կայլակ

ԿԱՅԼԱԿ Բուն անունով Մկօ Փանոսեան: Ծնած է 1974...