Իսրայելական բանակի հրետանին կրակ է բացել Նաբաթիեհի մոտ գտնվող միջնադարյան Բոֆոր ամրոցի ուղղությամբ, որտեղ նկատվել է հակառակորդի ջոկատների տեղաշարժ։ Հրթիռակոծության գոտում են հայտնվել մի քանի բնակավայրեր։ Խաղաղ բնակչության շրջանում կան զոհեր և վիրավորներ, որոնց թիվը ճշտվում է։
Իսրայելցի հրամանատարները Արևմտյան Բեքաա շրջանի 14 բնակավայրերի բնակիչներին հրահանգել էին լքել իրենց տները՝ «Հեզբոլլահի» բազաներին և այնտեղ գտնվող ռազմական օբյեկտներին օդային հարվածներից առաջ: Համանման նախազգուշացումներ էին արվել նաև Տյուրոս սահմանային շրջանի 12 գյուղերի լիբանանցի բնակիչներին:
Իսրայէլեան զրահապատ շարասիւնը, հատելով Լիթանի գետը, ուղղուած է դէպի հարաւային Լիբանանի Նապաթիէ նահանգի վարչական կեդրոնը հանդիսացող համանուն քաղաքը։ Այս մասին յայտնած է Al Hadath հեռուստակայանը։
Լրատուամիջոցի տեղեկութիւններով՝ շիա «Հըզպալլա» շարժման աշխարհազօրային մարտիկները փորձած են խոչընդոտել իսրայէլեան ուժերու առաջխաղացումը՝ Արնունի եւ Էլ-Ղանտուրիայի շրջաններուն մէջ ցուցաբերելով կատաղի դիմադրութիւն։ Որոշ վայրերու մէջ բախումները տակաւին կը շարունակուին։
Իսրայէլեան բանակի հրետանին կրակ բացած է Նապաթիէի մօտ գտնուող միջնադարեան Պոֆոր (Beaufort) ամրոցի ուղղութեամբ, ուր համարուած է հակառակորդ ուժերու տեղաշարժ։ Հրթիռակոծութիւններու գօտիին մէջ յայտնուած են նաեւ քանի մը բնակավայրեր։ Քաղաքացիական բնակչութեան շարքերուն մէջ կան զոհեր եւ վիրաւորներ։
Իսրայէլեան հրամանատարութիւնը Արեւմտեան Պեքաայի շրջանի 14 բնակավայրերու բնակիչներուն կոչ ուղղած էր լքելու իրենց տուները՝ «Հըզպալլա»-ի յենակէտերուն եւ այնտեղ գտնուող ռազմական կառոյցներուն դէմ նախատեսուած օդային հարուածներէն առաջ։ Նման նախազգուշացումներ տրուած էին նաեւ Սուրի սահմանային շրջանի 12 գիւղերու լիբանանցի բնակիչներուն։