image

Պոլսո պատրիարքն այսօր պատարագելու է վերաօծված Մայր տաճարում

 Պոլսո պատրիարքն այսօր պատարագելու է վերաօծված Մայր տաճարում

«Արեւելք»-ի տեղեկություններով՝ այսօր վերաօծված Մայր Տաճարում, վերաօծումից հետո առաջին պատարագն է մատուցելու Պոլսո հայոց պատրիարք Սահակ արք. Մաշալյանը: Պատարագին ներկա են լինելու նաեւ պոլսահայ ուխտավորներ, որոնք մյուռոնօրհնության եւ տաճարի վերաօծման առթի ուխտի են եկել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին:  

Մեկ շաբաթ շարունակ ՝ սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 6-ը, ժամը 19:00-ին, Մայր Տաճարում տարբեր հոգեւորականներ կմատուցեն Սուրբ եւ Անմահ Պատարագ՝ հայրենիքի խաղաղության եւ անսասանության, մեր ժողովրդի անվտանգ ու բարօր կյանքի, ինչպես նաեւ անհայտ կորած, գերության մեջ գտնվող և զոհված մեր զավակների ու նրանց ընտանիքների համար։

Մայր տաճարը հրավիրում է բարեպաշտ մեր ժողովրդին՝ իրենց աղոթական մասնակցությունը բերելու մատուցվելիք Սուրբ եւ Անմահ Պատարագներին։