image

Փետրվարի 13-ի խարույկը եկեղեցական որեւէ հիմք ու հրահանգ չունի. Տ. Վահրամ ավագ քահանա Մելիքյան

Փետրվարի 13-ի խարույկը եկեղեցական որեւէ հիմք ու հրահանգ չունի.  Տ. Վահրամ ավագ քահանա Մելիքյան

Տ. Վահրամ ավագ քահանա Մելիքյան

Հայ Առաքելական Եկեղեցին Սուրբ Ծնունդից 40 օր հետո տոնում է Տյառնընդառաջը կամ 40-օրյա Մանուկ Հիսուսին Տաճար ընծայելու տոնը եւ ոչ թե Տրնդեզը։

-Հայ Եկեղեցում տրնդեզ անունով տոն չկա։ Դա ժողովրդական անվանումն է, որը ժողովուրդը (ոչ եկեղեցին) կապում է Տյառնընդառաջի հետ` նկատի ունենալով բուն տոնի նախատոնակին հաջորդող խարույկը։

-Տյառնընդառաջի եկեղեցական ողջ ծիսակարգը, շարականները, ընթերցումները եւ Պատարագը կատարվում են միմիայն Աստվածաշնչի, ի մասնավորի` Ղուկասի Ավետարանի 2-րդ գլխի իրադարձությունների շուրջ։ Ուստի մեղադրանքները, թե այդ տոնը հեթանոսություն է կամ կրակապաշտություն, ձեր կողմից աստվածհայհոյություն է։

-Փետրվարի 13-ի խարույկը եկեղեցական որեւէ հիմք ու հրահանգ չունի։ Եթե այն չարվի, ոչին օրվա տոնական հոգեւոր խորհրդից չի պակասի։ Այն պարզապես դարավոր ազգային-ժողովրդական տոնակատարության ձեւ է։

-Այս ավանդույթի ընթացքում

Եկեղեցին կտրականապես  արգելում է կրակի շուրջը պտտվելը, գուշակություններ անելը եւ այլ սնահավատական դրսեւորումներ։