Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին ծննդյան օրվա առիթով:
«Ընդունեք անկեղծ շնորհավորանքներս և լավագույն բարեմաղթանքներս: Կարծում ենք, որ այս փուլում առանձնահատուկ շեշտվում է Հայաստանի և Ռուսաստանի միջև փոխշահավետ համագործակցության ամրապնդմանն ուղղված հետևողական գործունեության անհրաժեշտությունը՝ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում։ Ակնկալում եմ Երևանի և Մոսկվայի միջև փոխշահավետ փոխգործակցության համատեղ ակտիվացում, ինչպես նաև փոխըմբռնման, վստահության և մեր պետությունների շահերը հաշվի առնելու վրա հիմնված բազմաշերտ երկխոսության զարգացում»,- ասված է ուղերձում։
Նիկոլ Փաշինյանը նաև առողջություն, հաջողություններ և ամենայն բարիք է մաղթել Վլադիմիր Պուտինին։