Վարչապետ Նիկոլ Փաշինեանը 13-14 Մայիսին աշխատանքային այցով մեկնած է Պրիւքսէլ: Այս մասին յայտնած է վարչապետի մամլոյ աշխատակազմը:
Նիկոլ Փաշինեանը նախ հանդիպում պիտի ունենայ Եւրոպական խորհուրդի նախագահ՝ Շառլ Միշէլի հետ, որմէ ետք նախատեսուած է ՀՀ վարչապետի, Եւրոպական խորհուրդի նախագահի եւ Ատրպէյճանի նախագահի եռակողմ հանդիպումը: