Մանկապարտեզից մինչև բարձրագույն կրթություն, կիրակնօրյա դպրոցներից մինչև պաշտամունքային վայրեր, առողջության բարելավումից մինչև մարդասիրական օգնության կենտրոններ, բոլորն ակտիվ և աշխույժ են, զգոն, ընդունակ և գիտակից, և ԱՀԱԸ-ն դիմում է բոլորին՝ յուրաքանչյուր կարիքի դեպքում: Քանզի այն, ինչ աշխատեցնում է աջակցության շարժիչները, Աստծո սերն է և Հիսուսի ընդօրինակումը երկրի վրա: Այս ամենը հնարավոր է դառնում մեր նվիրատուների առատաձեռն աջակցության շնորհիվ:
Սրանք բոլորն ուրախության նշաններ են քարտեզի վրա: Փարոսներ, որոնք ճառագայթում և արտացոլում են Աստծո հավատարմությունը մարդկությանը:
Հոբելյաններն ուրախալի առիթներ են՝ նշելու կյանքի որոշակի հանգրվանը: Որքան մեծ է տարիքը, այնքան ավելի արժեքավոր է հոբելյանը։
AMAA News-ի այս թողարկումը նվիրված է Հայ Ավետարանական Համայնքի համաշխարհային մեծ ընտանիքում տեղի ունեցող պատկառելի թվով հոբելյաններին:
Ցեղասպանությունը վերապրածները ժամանակ չկորցրին արտահայտելու իրենց ամուր կամքը՝ ոտքի կանգնելու և վերակառուցելու իրենց կյանքը՝ պատմության ընթացքում հայ ժողովրդին այնքա՜ն բնորոշ տոկունության ոգով: Իհարկե, ցավալի է, սակայն յուրաքանչյուր սերունդ թաքցնում էր իրեն տանջող սպիները՝ զավակներին տառապանքներից պաշտպանելու և փոխարենը չափազանց լավ կյանքի իրենց սավառնող երազանքների վրա կենտրոնանալու համար: Գնահատելի զոհաբերություն, որով հաղթահարվում է թաքուն տառապանքը:
Կրթությունն ու հավատքը հարության նշանավոր սկզբունքներն էին: Մի քանի Բարի Սամարացիների և Ամերիկայի Հայ Ավետարանչական Ընկերակցության (ԱՀԱԸ) աջակցությամբ այս համայնքները ստեղծեցին փարոսներ, որոնք լուսավորում էին երիտասարդների մտքերն ու հոգիները նույնիսկ դասասենյակներից և սրբավայրերից առաջ:
Սերունդները փայլեցին հաջողությամբ և շարժվեցին դեպի նոր հորիզոններ՝ հարստացնելով նոր համայնքները մինչև աշխարհի չորս ծագերը: Այսօր հարակա սոցիալ-տնտեսական մարտահրավերները և տարածաշրջանային անդադար անկարգությունները զգալիորեն հայաթափել են Մերձավոր Արևելքի համայնքները: Այնուամենայնիվ, մշտարթուն հայացքը տարածաշրջանի հոբելյաններին օգնում է ուշադրություն դարձնելու հոգու հագեցնող քաղցին և մտքի չմարող ծարավին:
Մանկապարտեզից մինչև բարձրագույն կրթություն, կիրակնօրյա դպրոցներից մինչև պաշտամունքային վայրեր, առողջության բարելավումից մինչև մարդասիրական օգնության կենտրոններ, բոլորն ակտիվ և աշխույժ են, զգոն, ընդունակ և գիտակից, և ԱՀԱԸ-ն դիմում է բոլորին՝ յուրաքանչյուր կարիքի դեպքում: Քանզի այն, ինչ աշխատեցնում է աջակցության շարժիչները, Աստծո սերն է և Հիսուսի ընդօրինակումը երկրի վրա: Այս ամենը հնարավոր է դառնում մեր նվիրատուների առատաձեռն աջակցության շնորհիվ:
Սրանք բոլորն ուրախության նշաններ են քարտեզի վրա: Փարոսներ, որոնք ճառագայթում և արտացոլում են Աստծո հավատարմությունը մարդկությանը:
Շնորհավորում և նշում ենք մեծարգո հոբելյարներից յուրաքանչյուրին՝ մաղթելով առողջություն և երկարակեցություն։
Շնորհակալությո՛ւն մեր Առաքելությանը ձեր աջակցության համար:
Շնորհակալությո՛ւն, որ մեզ օգնում եք լույս սփռելու այն համայնքներում, որոնց մենք ծառայում ենք ամբողջ աշխարհում:
Զավեն Խանջյան
ԱՀԱԸ-ի գործադիր տնօրեն