image

Պետական մասշտաբով պէտք է Ալիեւին պատասխանեն. Շուշիի քաղաքապետ

Պետական մասշտաբով պէտք է Ալիեւին պատասխանեն. Շուշիի քաղաքապետ

Շուշիի քաղաքապետ Արծուիկ Սարգսեան կը կարծէ, որ Արցախեան շարժումը կանգնած չէ, այն դեռ պիտի շարունակուի եւ դարձեալ պիտի համախմբէ հայերը:

«Իրենց գործողութիւններով, մեր հայ ազգի տգէտ խաւի գլուխները մտցնելով, հային բաժանելով արցախցու, հայաստանցու, սփիւռքահայի, կարողանում են հասնել իրենց նպատակներին, բայց միեւնոյնն է` շարժումը դեռ կանգնած չէ․ փողոցներում լոզունգներով գրուած է, որ 1988 թուականին սկսուած շարժումը դեռ շարունակուելու է: Մենք պէտք է նորից կարողանանք համախմբուել, ինչպէս 1988 թուականին եղել ենք միասնական, հէնց դրա մէջ է եղել մեր յաղթանակը: Այսօր մենք միասնական չենք, բաժան-բաժան ենք եղել, դրա համար էլ այս պարտութիւնները կրեցինք», ըսած է ան:

Արծուիկ Սարգսեանը ոչ թէ հնարաւոր, այլ պարտադիր կը համարէ արցախեան նոր շարժման ձեւաւորումը:

«Ոչ թէ հնարաւոր, այլ դա պէտք է նորից լինի, նորից սկսուի, որպէսզի մեր ազգը փրկուի: Մեր ազգի ծռուած մէջքը պէտք է ուղղուի, որպէսզի կարողանանք նորից հասնել մեր նպատակներին: Մեր թշնամի ազգը Ալիեւի գլխաւորութեամբ շատ է հաբրգել եւ շատ են յայտարարութիւններ անում, մինչեւ անգամ ձեռքերը ցանկանում են հասցնել Արցախի նախագահին: Դա իրենց տգիտութեան արդիւնքն է: Նա պէտք է հաշուի առնի, որ այս յաղթանակն ինքը չի կրել, միացել են 4 գերհզօր պետութիւններ Արցախի դէմ: Նա ոչնչութիւն է, եթէ իմանար, որ միայնակ կը կարողանայ անել, շատ աւելի վաղ` 2016 թուականին կ'անէր: Բայց 2016 թուականին մեր սովորական զինուորը իր մռութը ջարդեց, դրա համար նա խնդրեց զինադադար: Ճիշդ է` 2016-ին նոյնպէս Թուրքիայից մոճահետներ կային, բայց քիչ էին: Այս անգամ պատկերացրէք` քանի գեներալ էր մասնակցում․ ամէն հրետանունը, ԱԹՍ-ինն ու պայրաքթարինը տարբեր էին եւ բոլորը Թուրքիայից: Նա նպատակ ունէր 8 օրում հասնել Ստեփանակերտ, բայց 44 օր տեւեց այդ պատերազմը, նրանք ինչ զէնքերով, մենք էլ, կարելի է ասել, աւտոմատներով: Նրա պատասխանը բարձր ամպիոններից, պետական մասշտաբով պէտք է տան, ասեն` ձայնդ կտրիր, կը գայ ժամանակ` նորից մռութդ կը ջարդուի: Այն դէպքից յետոյ, երբ հայ տղան նռնակ նետեց նրանց դիրքի ուղղութեամբ, նրանց մէջ մեծ վախ է առաջացել, մի քանի նման դէպք էլ եւ կարող է` Շուշին էլ թողնեն, դուրս գան արդէն: 90-ականների կռիւների ժամանակ էլ ես նրանց չեմ տեսել կռուելուց, միայն փախել են, այս անգամ վարձու բանակ են բերել, բրդել առաջ», ըսաւ ան:

Շուշիի քաղաքապետին կարծիքով` «Շուշիի հռչակագրի» ընդունումը  ցուցադրական քայլ էր:

«2018 թուականին նոյնպէս նմանատիպ հռչակագիր էին ընդունել, բայց դա ստորագրել էին Աղտամում: Էրտողաննն էլ, նա էլ չեն լինի, կեանքը փոխուելու է, հայը ոտքի է կանգնելու, այսպէս չի մնայ: Այսպէս ապրել հնարաւոր չէ` ընկճուած, մենք ցեղասպանութիւնից յետոյ էլ ենք ոտքի կանգնել, պարզապէս պէտք է վերացնել ազգի պառակտումը եւ սեւ ու սպիտակի բաժանումը», յաւելեց ան:

Արծուիկ Սարգսեանը վստահեցուց, որ նոյնիսկ այս իրավիճակին մէջ, արցախցին կը ձգտի ապրելու Արցախի մէջ. «Արցախցին ապրում է այնպէս, կարծես պատերազմ չի եղել, բոլորն էլ տրամադրուած են, անգամ Հայաստանում ապաստանած քաղաքացիները դիմում են Արցախում մշտական բնակութեան վերադառնալու համար: Միշտ ասում եմ` զարմանալի ազգ ենք, քանի որ իմանալով որ գրեթէ գտնւում ենք պարկի մէջ, եւ թշնամին ամէն պահի կարող է փակել այդ պարկի բերանը` միեւնոյնն է` գալիս են, մեծ թափով շինարարութիւն է գնում երկրում»:

Արծուիկ Սարգեանը յաւելեց, որ 4000-է աւելի շուշեցիներ կը բնակին Արցախի տարբեր քաղաքներում եւ գիւղերու մէջ, շատերն ալ դիմած են, որ րենց բնակելու տեղ տրամադրեն, որպէսզի վերադառնան:

«Ես նոյնպէս Արցախպում եմ բնակւում, Ստեփանակերտում եմ: Ես Արցախից դուրս եմ եկել Նոյեմբերի 14-ին` եղբօրս թաղումը կազմակերպելուց յետոյ, նախագահից կարգադրութիւն եմ ստացել մնալ Երեւանում` շուշեցիների հարցերը կարգաւորելու համար, Դեկտեմբերի 15-ին ընտանիքով վերադարձել եմ», ըսաւ ան: