«Վաչեսլաւ Պատալեանը ծնուել եւ մեծացել էր Արարատի մարզի Նոյակերտ գիւղում։ Գերազանցութեան վկայականով աւարտել էր Երեւանի պետական համալսարանի ժուռնալիսթիքայի ֆակուլտետը, անվճար ընդունուել նոյն ֆակուլտետի մագիստրատուրա, բայց որոշել էր ուսումը շարունակել ծառայութիւնից յետոյ։
Վաչեսլաւը կրտսեր սերժանտի կոչումով ծառայութեան էր անցել Արցախի Հանրապետութեան Հադրութ քաղաքում, պատերազմից օրեր առաջ ստացել աւագ սերժանտի կոչում։
Վաչեսլաւը օրինակելի ուսանող էր, նուիրուած ընկեր, հրաշալի եղբայր եւ հոգատար որդի։ Նա վայելում էր իր շրջապատի սէրն ու յարգանքը։
Հայրենիքն անսահման սիրող հայորդին անհաւասար մարտերի ընթացքում խոցել էր թշնամու 3 թանկ։ Չլսելով հրամանատարի խորհուրդը՝ խոցել էր վերջին թանկը եւ զոհուել հենց այդ գործողութեան ժամանակ։ Իր նախնիների հողում՝ Հադրութում, զոհուած հայորդին, մարտական գործողութիւնն աւարտին հասցնելով, փրկել էր 15 ծառայակից ընկերների կեանքերը։
Վաչեսլաւ Պատալեանը յետմահու պարգեւատրուել է «Մարտական ծառայութիւն» մետալով»: