image

Նոր հոկտեմբերի 27-ի վտանգ եմ տեսնում. Ալեն Սիմոնեան

Նոր հոկտեմբերի 27-ի վտանգ եմ տեսնում. Ալեն Սիմոնեան

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնեանի գնահատմամբ՝ հոկտեմբեր 27-ի գործը բացայայտելու համար ժամանակային բարդութիւններ կան։

«Բայց վստահ եմ, որ ներքուստ մենք գիտենք դրդիչներին ու թէ ովքեր են հիմնական պատճառները եղել, ես հիմա ինձ իրաւունք չեմ վերապահի դա ասել, իմ պաշտօնի բերումով՝ դա կը հնչի որպէս մեղադրանք, բայց թէ՛ մարտի 1-ի պարագայում, թէ՛ հոկտեմբերի 27-ի  պարագայում հիմնական դերակատարներին, կարծում եմ, գիտենք, մնում է՝ այդ փաստն արձանագրուի ու համապատասխան պատիժ լինի»,- լրագրողներու հետ զրոյցին ըսած է Ազգային ժողովի նախագահը։

 

Սիմոնեանը չէ բացառած, որ այդ ոճրագործութեան մէջ նաեւ արտաքին ուժեր շահագրգռուած եղած են։

Լրագրողի հարցին՝ կա՞յ քաղաքական կամք՝ բացայայտելու կազմակերպիչները՝ ան արձագանգած է. «Ինչու դրա մէջ կասկած կա՞յ»։

«Պոպուլիզմ կը լինի, եթէ ինչ-որ մէկին անհիմն մեղադրեն, յետոյ գնայ, դատարանով ազատուի, ու դուք ինձ ասէք՝ «ստացուեց, որ մարդուն անիմաստ տեղը դատապարտեցին», բայց նորից եմ ասում՝ թէ՛ մարտի 1-ի պարագայում, թէ՛ հոկտեմբերի 27-ի պարագայում մենք գիտենք՝ ովքեր են կազմակերպիչները», - նշած է Սիմոնեանը։

Ըստ Ազգային ժողովի նախագահի՝ հոկտեմբեր 27-էն շատ դասեր կան քաղելու։

«Մենք պէտք է հասկանանք, որ աշխարհում որեւէ մէկը մեզ սիրելու կամ չսիրելու խնդիր չունի, որ կան շահեր։ Մենք պէտք է հասկանանք, որ ներքին խժդժութիւնները կարող են բերել շատ կտրուկ հետեւանքների, ու պետութիւնը կարող է գլխատուել, կարող ենք անգամ պետականութիւն կորցնել», - նշած է Սիմոնեանը։

Ան միեւնոյն ժամանակ ըսած է, թէ Հայաստանը դասեր քաղած է այս ամէնէն։

«Նոյեմբերի 9-ից յետոյ այն ամէնը, ինչ տեղի ունեցաւ ու հետագայ զարգացումները, որ տեղի ունեցան, նաեւ այդ դասերի շնորհիւ է, որ մենք գիտակցում ենք՝ կտրուկ պահերին համախմբւում ենք», -ըսած է Ազգային ժողովի նախագահը։

 

Հարցին՝ ինքը նոր հոկտեմբեր 27-ի վտանգ կը տեսնէ՞՝ Սիմոնեանը պատասխանած է. «Ի հարկէ, տեսնում եմ, ես չեմ բացառում»։