Նվագում է հայ նշանավոր դաշնակահարուհի Մարո Աճեմյանը. 1946 թ.

Նվագում է հայ նշանավոր դաշնակահարուհի Մարո Աճեմյանը. 1946 թ.

1921 թվականին (որոշ աղբյուրներում ծննդյան թվականը նշված է  1922թ.) Ժնեւում ծնված եւ 1978 թվականին ԱՄՆ-ում մահացած հայ դաշնակահարուհի  Մարո Աճեմյանի  մասին նյութերի առումով հայկական մամուլը ժլատ է գտնվել: Փոխարենը ամերիկյան եւ եւրոպական մամուլը մեծածավալ հոդվածներ են տպագրել Մարո եւ Անահիտ Աճեմյան քույրերի մասին, ովքեր աշխարհում հայտնի են եղել հատկապես Արամ Խաչատրյանի ստեղծագործությունների կատարումներով:  Մարո Աճեմյանի քույրը եղել է  ջութակահարուհի: Հոդվածներից մեկը  «Նյու Յորք թայմս»-ում   1955թ. մարտի 21-ին լույս տեսած   «Հայ քույրեր»  վերնագրով հոդվածն է, որում խոսվում է կատարողական արվեստի բարձր մակարդակի մասին, որ նույն ընտանիքին պատկանող երկու հայ երաժիշտները ներդրել են այդ տարիների ամերիկյան երաժշտական կյանքում: 

Մարո Աճեմյանը վեց տարեկանում մասնակցել է Նյու Յորքի երաժշտական շաբաթին եւ արժանացել մեդալի:

Ուսանել է Ջուլիարդ կոնսերվատորիայում, որտեղ հետագայում հիմնվել է նրա անվան կրթաթոշակ: Իր առաջին հրապարակային ելույթը  հայ դաշնակահարուհին ունեցել է 1941-ին: Նրա ձայնագրություններն այսօր բարձր գներով վաճառվում են հնագույն արվեստի գործերի  խանութներում, ինչպես նաեւ` «Ամազոնում»

  

 


 

 

 

 

Համացանցում Մարո Աճեմյանի եւ աշխարհահռչակ ամերիկահայ երաժիշտ Ալան Հովհաննեսի կատարմամբ հնագույն ձայնագրություն է հայտնվել: Ամերիկաբնակ երկու տաղանդավոր հայ երաժիշտները նվագում են 1946-ին, Նյու Յորքում: