image

Նախարար Արփինե Սարգսյանը հանդիպել է ԱՄԷ նախագահ շեյխ Մուհամեդ բեն Զայեդ Ալ Նահյանի հետ

Նախարար Արփինե Սարգսյանը հանդիպել է ԱՄԷ նախագահ շեյխ Մուհամեդ բեն Զայեդ Ալ Նահյանի հետ

Աշխատանքային այցով Արաբական Միացյալ Էմիրություններում գտնվող Հայաստանի ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը հանդիպել է ԱՄԷ նախագահ շեյխ Մուհամեդ բեն Զայեդ Ալ Նահյանի հետ, տեղեկանում ենք Ներքին գործերի նախարարությունից։ 

Հանդիպման ընթացքում բարձր են գնահատվել երկու երկրների միջև առկա բարեկամական հարաբերությունները, որոնք դրսևորվում են տարբեր ոլորտներում սերտ համագործակցությամբ և գրանցված հաջողություններով։ ՆԳ նախարարն ընդգծել է երկու երկրների ղեկավարների կարևոր դերակատարումն այս հարաբերությունների զարգացման գործում։

Արփինե Սարգսյանը ընդգծել է ԱՄԷ-ի մեծ դերը այս տարվա հունիսին Հայաստանի և Ադրբեջանի միջև երկխոսության կարևոր հարթակ ապահովելու գործում և շնորհակալություն հայտնել։

Կողմերը պայմանավորվել են զարգացնել Հայաստանի և ԱՄԷ-ի ներքին գործերի նախարարությունների միջև համագործակցության օրակարգը։