image
Հրատապ լուրեր:

«Մեր յաղթանակը անխուսափելի է». Կ՚ըսէ Իշխան Սաղաթէլեան

«Մեր  յաղթանակը անխուսափելի է». Կ՚ըսէ  Իշխան Սաղաթէլեան

Մեր ընկերներէն ոմանց բերման ենթարած են եւ իրաւապահ մարմիններու վատագոյն աւանդոյթներուն համաձայն, գործ կը կարեն: Այս մասին իր ֆէյսպուքեան էջով գրած է «Դիմադրութիւն» շարժման համակարգող, ԱԺ փոխխօսնակ Իշխան Սաղաթէլեանը:

«Իշխանութիւնները խուզարկութիւններ են սկսել Արմավիրի մարզի ՀՅԴ գրասենեակներում։ Մեր ընկերներից ոմանց բերման են ենթարկել եւ իրաւապահ մարմինների վատագոյն աւանդոյթների համաձայն, գործ են կարում։ Մեր երկու ընկերներ արդէն կալանաւորուել են։ Նրանք երկուսն էլ երեք պատերազմների մասնակից են։ Իշխանութեան այս հիստերիկ վարքագիծը շատ խօսուն է՝ ցայտնոտի մէջ են ու փրփուրներից են կախւում:

Սպասելի՞ էր արդեօք մեզ համար Նիկոլի ու նրա կամակատարների նման պահուածքը։ Ի հարկէ այո։ 4 տարի շարունակ հասարակութեան մէջ սուտ ու կեղծիք, ատելութիւն ու թշնամութիւն ներարկող այդ արարածն ուրիշ ոչնչի ընդունակ չէ։ Նա պէտք է ստի, խաբի, թունաւորի մարդկանց կեանքը եւ այդկերպ փորձի իշխանութիւն պահել։ Բայց իր այդ ջանքերն արդիւնք չեն տալու։ Ժողովուրդն արդէն գիտի՝ ով ով է մեր երկրում։ Ժողովուրդն արդէն մերժել է Նիկոլին ու իր ստոր կամակատարներին։ Նիկոլն ուշացել է։ Նրան այլեւս ոչինչ չի փրկի։ Թող որքան ուզում է շատացնի իր ապագայ քրէական գործի հատորները։ Միեւնոյն է՝ այս ամէնի վերջը շատ շուտով կը տրուի։

Սիրելի ժողովուրդ, կրկին խնդրում եմ սադրանքների չտրուէք։ Մեր ուղին շիտակ է, յաղթանակը՝ անխուսափելի։ Վաղը ժամը 17։00-ին հանդիպում ենք Ֆրանսայի հրապարակում», գրած է ան։