image

Մալաթիայում երկրաշարժից հայ է զոհվել, հայ զոհեր կան նաեւ Հալեպում. ԹԱՐՄԱՑՈՒՄ

Մալաթիայում  երկրաշարժից հայ է զոհվել, հայ զոհեր կան նաեւ Հալեպում. ԹԱՐՄԱՑՈՒՄ

«Արեւելք»-ը Թուրքիայի հայոց պատրիարքարանից տեղեկացավ, որ Թուրքիայի Մալաթիա շրջանում երկրաշարժից հայ է զոհվել: Մանրամասները ճշտվում են, ինչպես նաեւ ճշտվում են երկրաշարժի էպիկենտրոնին մոտ բնակավայրերի՝ Սվազի, Կեսարիայի, Տիգրանակերտի, Վագըֆգյուղի, Իսկենդերունի, Էլազըղի հայերի տների եւ այդ շրջաններում գտնվող հայկական եկեղեցիները վիճակը՝ երկրաշարժից հետո:  Մասնավորապես նշվում է, որ վնասվել է Իսկենդերունի հայկական եկեղեցին: 

Ինչպես տեղեկացրել ենք՝ Թուրքիայի հարավ-արեւելյան շրջաններում տեղի ունեցած երկրաշարժը հարվածել է նաեւ սահմանակից Սիրիան, Հալեպում զոհերի մեջ երկու հայ կա: 

Թարմացում-Քիչ առաջ հայտնի դարձավ, որ Մալաթիայում զոհվել են հայ ամուսիններ, փլվել է նրանց տունը: 

 

Թուրքիայի Քահրամանմարաշ նահանգում 7.4 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժի հետեւանքով զոհերի թիվը հասել է 284-ի, ավելի քան 440 մարդ վիրավորվել է:  Նույն երկրաշարժից Սիրիայում  զոհերի թիվը հասել է 237-ի, 639 մարդ վիրավորվել է: