image

Մահից հրաշքով ենք փրկվել և ուզում ենք հեռանալ այստեղից. երիտասարդ հայուհի

Մահից հրաշքով ենք փրկվել և ուզում ենք հեռանալ այստեղից. երիտասարդ հայուհի

Մինչ Սփյուռքի նախարարության պաշտոնյաները հայտարարում են, թե սիրիահայերը չեն ուզում գալ Հայաստան, «Արևելք»-ն ամեն օր հակառակը փաստող նամակներ է ստանում Հալեպում ապրող տասնյակ հայերից, որոնք խնդրում են իրենց ձայնը տեղ հասցնել և պատերազմի դաշտից տեղափոխվել ցանկացող հարյուրավոր ընտանիքների փոխադրել: Ըստ այդ ահազանգերի, շատերն ուղղակի միջոցներ չունեն Հալեպից դուրս գալու կամ  ընտանիքով տեղաշարժվելու համար պարզ խորհրդատվության կարիք ունեն: Ահազանգողներից մեկը երիտասարդ կին է՝ Գոհար Գալուստյանը: Նա «Արևելքին» է տրամադրել օրեր առաջ վիրավորված իր դստեր  և ավերակ դարձած  տան լուսանկարները, նշելով, որ սեպտեմբերի 30-ին իր ընտանիքը պարզապես մահից է փրկվել: Գոհար Գալուստյանը ասում է, որ իր ընտանիքը, շատերի նման, պատրաստ է Հայաստան տեղափոխվել, սակայն չգիտեն ի՞նչ անեն, ո՞ւմ դիմեն...

Հայկական թաղամասում գտնվող նրանց բնակարանի վրա երկու ռումբ է ընկել, ինչի հետևանքով ամբողջությամբ քանդվել է տունը. «Հալեպահայության համբերությունը հատել է: Դժխբախտաբար, պատերազմի վերջը չի երևում, շատերս պատրաստ ենք հեռանալ»,-«Արևելքին» ասաց երիտասարդ հայուհին, որը հալեպահայ Ժանո Գալուստյանի կինն է: 

 


 

«Ես ալ ընտանիքիս հետ պատրաստ եմ ալ հեռանալ Հալէպէն». Ուրբաթ օր մահէն փրկուած հայուհի (Լուսանկարներ)