image
Հրատապ լուրեր:

Մահացել է դերասան, ռեսժիսոր Անդրեյ Մյագկովը

Մահացել է դերասան, ռեսժիսոր  Անդրեյ Մյագկովը

Մահացել է խորհրդային եւ ռուսական թատրոնի եւ կինոյի նշանավոր դերասան, ռեժիսոր, գրող Անդրեյ Մյագկովը: Արվեստագետի մահվան լուրը հաղորդել է Մոսկվայի Չեխովի անվան գեղարվեստական թատրոնը, որտեղ Մյագովն աշխատում էր:  Նա 82 տարեկան էր, նշվում է, որ մահվան պատճառների մասին կտեղեկացնեն ավելի ուշ:

Մյագկովը խաղացել է բազմաթիվ ֆիլմերում եւ ներկայացումներում, սակայն նրան համընդհանուր ճանաչում են բերել Էլդար Ռյազանովի հետ երկար տարիների համագործակցությունն ու դերերը՝ «Ճակատագրի հեգնանք, կամ Բաղնիքդ անուշ» (1975 թ.), «Ծառայողական սիրավեպ» (1977 թ.),«Ավտոտնակ» (1979 թ.) եւ  «Դաժան ռոմանս» (1984 թ.) ֆիլմերում: