ԱՄՆ-ի մէջ ծեծի ենթարկած են դերասան Սօս Կարապետեանը: Դերասանը այս մասին յայտնած է իր ինսթակրամեան էջով` տեսանիւթ հրապարակելով:
«Ճանապարհային լոյսի ազդանշաններին տակ կանգնած` տուպինկով հասնում էք հետեւից հետեւիցս, խփում էք, ինքնաշարժս ջարդում էք, խփում էք գլխիս, ուզում էք ինձ սպաննէ՞ք: Գիտէք` վախենալո՞ւ եմ ձեզանից: Չեմ վախենում ոչ ձեզանից, ոչ էլ մեռնելուց: Մի քիչ թասիպ ունեցէք: Հեռախօսիս համարը սայթիս վրայ դրած ա․ զանգէիք, նստէիք, հանդիպէինք, սաղիդ պատասխանները կը տայի հատ-հատ: Հայեր: Էլի հայերը: Ահաւոր վիրաւորուած եմ», ըսած է ան:
Ան նշած է, որ կը սպասէ բոլորին զանգին, «ովքեր իր հետ հարց ունին»․ «մենակ տղամարդու պէս, զանգէք, նստէք դէմս, նայէք աչքերիս մէջ ու խօսացէք: Էսի ձեւ չէր»: