image

Խնդիրը այն է, որ Պաքու որու հետ կը բանակցի Արցախի մէջ. Սամուէլ Բաբայեան

Խնդիրը այն է, որ Պաքու որու հետ կը բանակցի Արցախի մէջ. Սամուէլ Բաբայեան

Որեւէ տարբերակ Արցախի կամ Հայաստանի համար բարենպաստ չէ: Այս մասին, 21 նոյեմբերին, NEWS.am-ի հետ զրոյցի ժամանակ նշած է Արցախի Պաշտպանութեան բանակի նախկին հրամանատար Սամուէլ Բաբայեանը՝ անդրադառնալով հարցին, թէ հայ-ատրպէյճանական յարաբերութիւններու կարգաւորման որ տարբերակը աւելի ձեռնտու է Հայաստանի ու Արցախի համար՝ ռուսական, թէ արեւմտեան:

«Ատրպէյճանն ինքը չի ընդունում տարբերակներից որեւէ մէկը: Այսինքն դուք խօսում էք մի բանից, որ որեւէ մէկը ցանկութիւն էլ չունի քննարկելու: Մարդը Սոչիում պարզ ասաց Ռուսաստանի ղեկավարութեանը, որ Ղարաբաղի հարցն իրենց համար փակուած է: Ի՞նչ փաստաթղթից էք խօսում, ինչքան ուզում էք փաստաթուղթ բերէք: Միակ ճանապարհը իրաւականն է՝ միջազգային դատարաններով: Այլ ճանապարհ չունենք: Մնացածը հեքիաթներ են: Մարդը քո հետ այդ թեմայով չի խօսում: Մենք պէտք է միջազգային դատարան մտնենք եւ միջազգային կարգավիճակ ստանայ Արցախը, որ դա չլինի Ատրպէյճանի ներսի խնդիր»,-ըսած է Բաբայեան:

Անդրադառնալով անվտանգութեան երաշխիքներուն, ան նշած է. «Երաշխիքը այն է, որ Ռուսաստանը 5 տարով վերցրել է անվտանգութեան երաշխիքի դերը եւ պատասխանատւութիւն է կրում: Պէտք է ստիպել, որ Ռուսաստանը պաշտպանութիւնն ամրացնի, իր ներկայութիւնն ուժեղացնի: Իսկ Արցախում մնացած քաղաքացիները պէտք է ինքնապաշտպանութիւն ունենան, ցանկացած ազգ, որ կոմպակտ ապրում է եւ իրեն վտանգ է սպառնում, կապ չունի՝ որ պետութեան տարածքում, նա պէտք է ինքնապաշտպանուի: ՀՀ իշխանութիւնները պէտք է  մտածեն դրա մասին, որ վաղը չասեն՝ ցեղասպանութիւն է եղել: Ատրպէյճանը պէտք է գտնի ձեւ այդ ժողովրդի հետ բանակցելու համար: Այն, ինչն այսօր Ալիեւը յայտարարում է, իսկ թէ ում հետ է բանակցում, այ դա է գաղտնիքը»: