image

Կեանք իմ երկնառաք

Կեանք իմ երկնառաք

Հա՛րկ է միշտ եղել պայքարը քո, կեա՜նք,

Ե՛ւ թշնամու դէմ, եւ մտքին իմ բարդ։

Ինձանից՝ երկիր, քեզանից էլ ինձ

Խլեցին անցան բելիար սուլթաններ,

Սակայն երկիրն իմ որպէս վարդենի՝

Սէգ գրչիս հոգուց ծաղկում՝ նո՜ր ծիլեր։

Եւ երբ մեծանա՜ն,

Այդ պահին միայն դու կը մեղմանաս,

Դու անհպելի իմ որբ երազանք՝

Կեանք իմ երկնառաք։

 

 

Միտքըս կարդում է, լեզուս՝ ձայնակցում,

Սակայն քո խիղճը, ո՜հ, չի թուլատրում

Հոգուս որ ապրի...

 

Աչքերս տեսնում են լոկ որպէս պատկեր,

Քանզի քո մոլար աչքերը սրտի՝

Կոյր են տակաւին...

 

Եւ յաճախ պարզ է բացատրել քեզ, կեա՜նք,

Մի գուցէ հիմա, այս անդո՜րր պահիս,

Առանց ծով մտքի։

 

Անցնում են դարեր հովի պէս անկապ

Ու խլում ծիլեր՝ մատղաշ քեզանից,

Երազ՝ գարունի։

 

Մնում են միայն լաւ գործերն մարդկանց,

Բարի արցունքով պարգեւներն սրտի՝

Խե՜ղճ չքաւորին։

Ու ես գրում եմ,

Եւ քեզ խօսում եմ արեանս լեզւով,

Ո՜վ խեղճուկ իմ կեանք.-

 

Սրտի բաղձանքից՝ ծառեր չեն ծաղկում,

Ու մի սուրբ երկիր տիրոջ չեն յանձնում,

Չեն թողնում կուլ տանք նշխարը մեր հաշտ,

Ոչ էլ յարգում են մեզ որպէս մի ազգ,

Եւ ի՜նչ ծիծաղում՝ նրանք մեր գլխին,

Ծաղրելով՝ փուշեր պսակում կրկին...

Ինձ համար՝ ոչինչ,

Ապա քե՜զ,

Դու որ չգիտես,

Քե՜զ եմ խղճում ես։

 

Հա՛րկ է միշտ եղել պայքարը քո, կեա՜նք,

Ե՛ւ թշնամու դէմ, եւ մտքին իմ բարդ։

Ինձանից՝ երկիր, քեզանից էլ ինձ

Խլեցին անցան բելիար սուլթաններ,

Սակայն երկիրն իմ որպէս վարդենի՝

Սէգ գրչիս հոգուց ծաղկում՝ նո՜ր ծիլեր։

Եւ երբ մեծանա՜ն,

Այդ պահին միայն դու կը մեղմանաս,

Դու անհպելի իմ որբ երազանք՝

Կեանք իմ երկնառաք։

 

ԿԱՅԼԱԿ

«Ոսկէ Օրէնքը» գիրքէն

 

 

Կայլակ

Կայլակ

ԿԱՅԼԱԿ Բուն անունով Մկօ Փանոսեան: Ծնած է 1974...