image

Կայացած է Գրիգորեան-Մուսթաֆաեւ հանդիպումը. Արտաքին Գործոցը մանրամասներ յայտնած է

Կայացած է Գրիգորեան-Մուսթաֆաեւ հանդիպումը. Արտաքին Գործոցը մանրամասներ յայտնած է

Աւարտած է Հայաստանի եւ Ատրպէյճանի միջեւ պետական ​​սահմանի սահմանազատման հարցերով պետական ​​յանձնաժողովներու հինգերորդ հանդիպումը։ ՀՀ արտաքին գործոց նախարարութիւնը հանդիպման արդիւնքներու մասին յայտարարութիւն տարածած է, որ ամբողջութեամբ կը ներկայացնենք ստորեւ․

«Նոյեմբերի 30-ին հայ-ադրբեջանական սահմանին տեղի է ունեցել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ պետական սահմանի սահմանազատման ու սահմանային անվտանգութեան հարցերով յանձնաժողովների հինգերորդ հանդիպումը՝ ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորեանի եւ ԱՀ փոխվարչապետ Շահին Մուստաֆաեւի նախագահութեամբ:

Կողմերը շարունակել են սահմանազատման հարցերի քննարկումը, անդրադարձել են կազմակերպչական եւ ընթացակարգային մի շարք հարցերի:

Կողմերը նախնական համաձայնեցրել են Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ պետական սահմանի սահմանազատման ու սահմանային անվտանգութեան հարցերով յանձնաժողովների նիստերի եւ համատեղ աշխատանքային հանդիպումների կազմակերպման եւ անցկացման աշխատակարգի տեքստը:

Կողմերը պայմանաւորուել են սկսել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ պետական սահմանի սահմանազատման ու սահմանային անվտանգութեան հարցերով յանձնաժողովների համատեղ գործունէութեան վերաբերեալ կանոնակարգի նախագծի համաձայնեցման աշխատանքները, ինչպէս նաեւ համաձայնութեան են եկել ակտիւացնել յանձնաժողովների հանդիպումների անցկացումը:

Կողմերը պայմանաւորուել են նաեւ աշխատանքային կարգով նախանշել յանձնաժողովների յաջորդ հանդիպման անցկացման ամսաթիւն ու վայրը»,-ըսուած է յայտարարութեան մէջ։