Կից գրառման մէջ նշուած է․ «Սա լիովին փաստում է, որ գիւղացիներին այլ բան չի մնում, քան պահանջել կառավարութիւնից պատճառուած վնասի ամբողջական փոխհատուցում։ Թէ ինչպէս է մի մեծ ջրամբար ամիսներ շարունակ դատարկուել, պատասխանատու անձինք խուսափում են պատասխանել։ Մեր հրապարակած նախորդ տեսանիւթում, որտեղ մասնագէտը յստակ պարզաբանում է, թէ ուր է կորել ջրամբարների ջուրը, նշում է, որ այն ամենայն հաւանականութեամբ վաճառուել է ՀԷԿ-երին, որը միանշանակ խօսում է յանցագործութեան մասին։ Իսկ, թէ ինչ յոյսով էր Շիրակի մարզպետը ջուր խոստանում գիւղացիներին ու հանդիպում կազմակերպում նրանց հետ` հասնում է աբսուրդի (անհեթեթութեան) գագաթնակէտին։ Մէկ բան հաստատ է, որ այս ջրամբարը այս տարի էլ ջուր չի հասցնի հողօգտագործողներին»։