image

Կապանցին կողոպտել է չինացուն` խլելով դրամ, դոլար, եւրո, յուան եւ անձնական իրեր

Կապանցին կողոպտել է չինացուն`  խլելով դրամ, դոլար, եւրո, յուան եւ անձնական իրեր

ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության քաղաքացուն կողոպտելու դեպքի առթիվ,-տեղեկանում ենք syunik.am-ից: 

2015թ. սեպտեմբերի 4-ին՝ ժամը 13:00-ի սահմաններում, Կապան քաղաքի բնակիչ Ա.Մկրտչյանն իր անձնական օգտագործման «Վազ 21-06» մակնիշի ավտոմեքենայով Չինաստանի Ժողովրդական Հանրապետության քաղաքացի Ջինք Մինգուանգի Շուին Կապան քաղաքից Մեղրի քաղաք տեղափոխելու ընթացքում բացահայտ հափշտակել է վերջինիս անձնական իրերը՝ ծանրոցները, ուսապարկը՝ 1000 ԱՄՆ դոլար, 230 եվրո, 7000 ՀՀ դրամ, 1000 չինական յուան պարունակությամբ՝ պատճառելով խոշոր չափերով նյութական վնաս և դիմել փախուստի:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 176-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով:

Ա.Մկրտչյանը հայտնաբերվել և բերման է ենթարկվել ոստիկանության Կապանի բաժին:

2015 թվականի սեպտեմբերի 7-ին, քննիչի միջնորդության հիման վրա, Ա.Մկրտչյանի նկատմամբ խափանման միջոց է կիրառվել կալանավորումը:
Նախաքննությունը շարունակվում է:

Քննություն է տարվում՝ դեպքի բոլոր հանգամանքները բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ հետազոտելու ուղղությամբ։
698 հազար դրամ ընդհանուր գումարով տարբեր տարադրամները և անձնական իրերը հայտնաբերվել և վերադարձվել են ՉԺՀ քաղաքացուն: