Իտալիայում ՀՀ դեսպանատունը տեղեկացնում է, որ այսօր առավոտյան Իտալիայի Սիենա-Ֆլորենցիա ավտոմայրուղում տուրիստական ավտոբուսի վթարի հետևանքով վիրավորների թվում կան նաև Հայաստանի քաղաքացիներ։
Դեսպանությունն անմիջական կապի մեջ է Սիենայի պրեֆեկտուրայի և պատկան այլ մարմինների հետ՝ ՀՀ քաղաքացիների վերաբերյալ պարբերաբար տեղեկատվություն ստանալու նպատակով։
Վթարի հետևանքով կա մեկ զոհ, որը, ըստ տեղեկությունների, առջևում նստած զբոսավարն է եղել: Տեղեկությունները թարմացվում են:
Դեսպանատունն արդեն հայտարարել է, որ ՀՀ երկու քաղաքացիները ընկերուհիներ են, որոնք Իտալիա էին մեկնել հանգստանալու: