Անիկ Ստեփանյանը ծնվել է Թեհրանում: Տարրական կրթությունը ստացել է Թեհրանի Հայկազյան և Ժաննա դ'Արկ դպրոցներում: 1941 թվականին Ավարտել է Թեհրանի համալսարանի ատամնաբուժական ֆակուլտետը: Նա առաջին կին ուսանողն էր, որ սովորել է ատամնաբուժություն և հետագայում էլ դարձել Իրանի առաջին կին ատամնաբույժը:
Բժշկական գործունեություն է ծավալել 1945-1970 թթ.-ին՝ հոր` Հարություն Ստեփանյանի և եղբոր մոտ: Սակայն Անիկ Ստեփանյանը միակ հայ կինը չէ, որ առաջինն է գործունեություն ունեցել Իրանում. այստեղ տարբեր բնագավառներում գործած կանանց մեջ մեծ թիվ են կազմում իրանահայերը.
Քլարա Աբգար - Իրանի առաջին մանրանկարիչ կինը
Սաթո Աղաբաբայև - երաժշտական ակադեմիական կրթություն ունեցած առաջին կինը
Զաբել Ստեփանյան -Իրանի հեռագրասարքի վրա աշխատած առաջին կինը
Լիլի Օփալ - Իրանի առաջին կին մարզիկը, որը մասնակցել է արտասահմանյան միջազգային մարզական մրցություններին
Լիլիթ Տերյան -Իրանի առաջին կին քանդակագործը
Ալենուշ Տերյան -առաջին կին ֆիզիկոսը, որը հետագայում ֆիզիկայի դասախոս է աշխատել Թեհրանի համալսարաններում
Նվարդ Մարտիրոս - Իրանում առաջին կինը, որ մեքենա վարելու իրավունք՝ վկայական է ստացել
Բերսաբե Հովսեփյան - Իրանի առաջին մանկապարտեզի հիմնադիրը
Լորետա Հայրապետյան - Իրանի թատրոնի առաջին կին դերասանը
Վիկտորիա Օհանջանյան -Իրանի առաջին կին ճարտարապետը
Սաքինե Փարի -Իրանի առաջին կին վիրաբույժը: Նրա մայրը իրանահայ է եղել: Ծնվել է Խորհրդային Միությունում (հավանաբար Հայաստանում): Ուսանել է ԽՄ-ում: 1934թ. վկայականներ է ստացել վիրաբուժության և քաղցկեղի հետազոտման բնագավառներում: Մեկ տարի անց անցել է Իրան ու բժշկությամբ զբաղվելու իրավունք է ստացել: