image

«Իբրեւ նախարար նախընտրում եմ առաջինն այցելել ամենավտանգավոր երկիրը». Սփյուռքի նախարար

«Իբրեւ նախարար նախընտրում եմ առաջինն այցելել ամենավտանգավոր երկիրը». Սփյուռքի նախարար

ԼՈՖԹ ինքնազարգացման կենտրոնում Սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանը, պատասխանելով «Արեւելքի» այն հարցին, թե ո՞ր երկիրն է այցելելու առաջինը որպես նախարար, ասաց. «Ես ունեմ տարբերակ, բայց մի քանի գործոններից է կախված:  Դեռեւս քաղաքական որոշում չկա, բայց ես ինքս, եթե իմ որոշելով լինի, նախընտրում եմ գնալ ամենավտանգավոր երկիրը»:  

Դահլիճի այն հարցին, թե ո՞րն է այդ երկիրը, արդյո՞ք Սիրիան, նախարարը պատասխանեց. «Չեմ ասի»: Դահլիճում տեսակետ հնչեց, թե հնարավոր է այդ երկիրը Թուրքիան լինի, եւ նախարարը վտանգավոր է համարում այն առումով, որ Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ չկան դիվանագիտական հարաբերություններ, սակայն ցանկություն կա իբրեւ նախարար առաջինն այցելելու: