Այսօր Հայաստանի ԳԱԱ-ի Պատմության ինստիտուտում տեղի է ունեցել լիբանանահայ պատմաբան, արխիվագետ Երվանդ Փամբուկյանի «Նիւթեր Հ. Յ. Դաշնակցութեան պատմութեան համար» հատորների երևանյան շնորհանդեսը։
Մի քանի տասնամյակ է, ինչ ՀՅԴ Բյուրոյի որոշմամբ հրատարակվում է «Նիւթեր ՀՅ Դաշնակցութեան պատմութեան համար» հատորների շարքը, որն արխիվային նյութերով ներկայացնում է կուսակցության անցած ճանապարհը՝ 1890-ականներից սկսած: Նախորդ տասնամյակներում նման աշխատանքներ են կատարել Սիմոն Վրացյանը, Հրաչ Տասնապետյանը, որոնք իրենց ձեռքի տակ ունեցել են ինչպես կուսակցութայն արխիվը, այնպես էլ՝ ժամանակի ու անցյալի մամուլը:
Երվանդ Փամբուկյանի կատարած աշխատանքը Դաշնակցական հայտնի գործիչների կատարածի շարունակությունն է, ինչը բարձր գնահատվեց նրա հրատարակած ութ հատորների շնորհանդեսի ժամանակ: