image
Հրատապ լուրեր:

Գրքերի շնորհանդես՝ նվիրված Թուրքիայի «Ժամանակ» օրաթերթի 110 ամյակին

Գրքերի շնորհանդես՝ նվիրված Թուրքիայի «Ժամանակ» օրաթերթի 110 ամյակին

Հունվարի 26-ին՝ ժամը 15:00-ին, ՀՀ սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ Պոլսի «Ժամանակ» օրաթերթի հիմնադրման  110 ամյակի առթիվ Հայ Բարեգործական Ընդհանուր Միության երևանյան մասնաճյուղում տեղի կունենա հոբելյանական շնորհանդես (Մելիք-Ադամյան 2/2):

Բացման խոսքով հանդես կգա Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը:

Ողջույնի խոսքով հանդես կգա նաև ՀԲԸՄ կեդրոնական վարչության Հայաստանի ներկայացչության ղեկավար Հովիկ Յորդեկյանը:

Շնորհանդեսի ընթացքում կներկայացվեն Վահան Թեքեյանի, Երուխանի, Ռուբեն Զարդարյանի «Ժամանակ-100» մատենաշարով լույս տեսած գրքերը:

 

Այնուհետև «4 գրքերի գրականագիտական արժևորում» և «Դարադարձից ի վեր նոր ձեռքբերումները» թեմատիկ նիստերում զեկուցումներով հանդես կգան Սփյուռքի նախարարի տեղակալ Սերժ Սրապիոնյանը, ԵՊՀ Հայ բանասիրության ֆակուլտետի դեկան Արծրուն Ավագյանը, Հանրային ռադիոյի տնօրեն Մարկ Գրիգորյանը, հրապարակախոս Տիգրան Պասկևիչյանը, հեռուստատեսային վերլուծաբան Գեղամ Մանուկյանը և այլք:

Միջոցառման ավարտին ելույթ կունենա «Ժամանակ» օրաթեթրի   գլխավոր խմբագիր Արա Գոչունյանը: