ՀՀ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հայտնել է, որ այսօր հիվանդանոցից դուրս են գրում կորոնավիրուսով վարակված երկրորդ առողջացած հիվանդին, որի մոտ հետազոտությունը ցույց է տվել վիրուսի բացակայություն, ինչպես նաև նրա մորը, ում հետ նա ապրել է 21 օր նույն սենյակում և չնայած դրան, այդպես էլ չի վարակվել վիրուսով կամ վարակվել և շուտ լավացել է: Ամեն դեպքում նրա բոլոր հետազոտությունները մինչ օրս բացասական են եղել:
Նախարարը միաժամանակ առողջություն է ցանկացել մնացած բոլոր խնամյալներին և շնորհակալություն հայտնել հայաստանցի համաճարակաբաններին և վարակաբաններին՝ իրենց աշխատանքի համար:
Մնացած մեր քաղաքացիներին կոչ է արել պահպանել անձնական պաշտպանության բոլոր միջոցները, ինչպես նաև արտակարգ դրության կանոնները:
Միացիր մեզ Տելեգրամում
Միացիր մեզ Յութուբում
Կիսվել