Հայաստանի Հանրապետութեան նախագահ Վահագն Խաչատուրեանը Տուպայի մէջ հանդիպած է Եգիպտոսի Արաբական Հանրապետութեան նախագահ Ապտըլ Ֆաթահ Սիսիի հետ։
Ինչպէս հաղորդած է «Արմէնփրէս»֊ի թղթակիցը, հանդիպումը կայացած է ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխութեան 28-րդ համաժողովի շրջանածիրէն ներս։
Հայկական կողմէն հանդիպման մասնակցած է նաեւ Հայաստանի շրջակայ միջավայրի նախարար Յակոբ Սիմիդեանը։