Հայաստանէն Ատրպէյճան արտահանման որեւէ դէպք մաքսային մարմնի կողմէ չէ արձանագրուած։ Այս մասին յայտնած են Պետական եկամուտներու կոմիտէէն։
«Արձագանգելով մամուլում տարածուած տեղեկատւութեանը՝ յայտնում ենք, որ, ըստ ՀՀ պետական եկամուտների կոմիտէի մաքսային վիճակագրութեան տուեալների, Հայաստանից Ադրբեջան արտահանման որեւէ դէպք մաքսային մարմնի կողմից չի արձանագրուել»,- յայտնած են ՊԵԿ-էն։
Ատրպէյճանական լրատուամիջոցները՝ յղում ընելով Ատրպէյճանի պետական մաքսային կոմիտէին յայտնած էին, որ Ատրպէյճանը Հայաստանէն 960 տոլարի ապրանք ներկրած է մարտին։